Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/7402/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցում

23.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Էդուարդ Սամվելի Նահապետյանին
Արմավիրի մ., գ.Գեղակերտ, Տ.Մեծի փ., 18տ

Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Մելքոնյանի վարույթում քննվող թիվ ԱՐԴ/7402/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Ալբերտ Սամվելի Նահապետյանի, Անահիտ Գարենի Նահապետյանի, Սամվել Ալբերտի Նահապետյանի, երորրդ անձ՝ Շողակաթ Սամվելի Նահապետյանի, Էդուարդ Սամվելի Նահապետյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հերթական դատական նիստը նշանակվել է 2022թ. նոյեմբերի 30-ին, ժամը` 14:40-ին, ք. Էջմիածին, Կամո 15:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ք.ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին,Գր. Լուսավորիչ 15

Հեռ..` +374-231-5-27-38

Էլ. փոստ`