թիվ ԵԴ/12618/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.11.2022
Գործ թիվ ԵԴ/12618/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Արսեն Ապիկյան
/ք․Երևան, Գոգոլի 48 տուն/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գայանե Բաբայանի ընդդեմ Արսեն Ապիկյանի՝ ալիմենտի չափը փոփոխելու պահանջի մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2023 թվականին մարտի 07-ին, ժամը` 15:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 22.11.2022թ. որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 241962,115
Էլ. փոստ`