Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

Քաղաքացիական գործով պատասխանող
Սամվել Լյութերի Չաքրյան
/ք․ Երևան, Ահարոնյան փողոց, տուն 48/3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Աշոտ Ռուբենի Մարգարյանի ընդդեմ պատասխանողներ Արա Արտաշեսի Աճեմյանի, Անահիտ Վարդգեսի Չաքրյանի, Սամվել Լյութերի Չաքրյանի, Հասմիկ Լյութերի Չաքրյանի, Մարի Պետրոսի Չաքրյանի, Էվելինա Պետրոսի Չաքրյանի, Նաիրա Աշոտի Գրիգորյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ բաժնային սեփականություն սահմանելու պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/37622/02/21 քաղաքացիական գործով 08.02.2023թ.–ին, ժամը 11:10-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Լ.ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`