Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԱԴ1/0675/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

24.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

Քաղաքացիական գործով պատասխանող
Մհեր Գրիգորի Փարվանյանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մոլդովական փող., շ.21, բն.17

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում <<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ>> ՓԲԸ-ի (այսուհետ`Հայցվոր) ընդդեմ Մհեր Գրիգորի Փարվանյանի (այսուհետ` Պատասխանող)՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող, մարզ Արագածոտն, համայնք Ապարան, գյուղ Եղիպատրուշ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման, որպես իրավական հետևանք պատասխանողի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ Հայցվորի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը Հայցվորին հանձնելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշումը կից գրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մհեր Գրիգորի Փարվանյանին (ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փող., շ.21, բն.17), սակայն ծրարը վերադարձվել է Դատարանին` «տեղափոխված նշումով:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ,ք.Ապարան Գայի 25)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 25

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`