Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0859/02/22 գործով դատական ծանուցագիր

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով











ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ1/0859/02/21
«25 » նոյեմբերի 2022թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Գեղեցիկ Վարդգեսի Գրիգորյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Շենավան, 9-րդ փողոց, 8-րդ տուն /


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


21 նոյեմբերի 2022թ. ք.Թալին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Գեղեցիկ Վարդգեսի Գրիգորյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 14.09.2022թ. որոշմամբ: Դատարանը որոշել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 21.11.2022թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Սույն գործով 05.10.2022թ. Պատասխանողի հայտի հասցեով ուղարկվել է դատարանի որոշումը, սակայն Պատասխանողի ծանուցված լինելու փաստը հավաստող որևէ ապացույց Դատարան չի ստացվել: Նման պայմաններում ապահովված չէ Պատասխանողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքների իրացման հնարավորությունը, որի արդյունքում խախտվում է նաև արդար դատաքննության իրավունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով նույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Ապահովելու համար Պատասխանողի պատշաճ ծանուցումը սույն գործով և ղեկավարվելով արդար դատաքննության իրավունքով, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներով՝ Դատարանը գտնում է, որ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը պետք է փոփոխել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ, 200-րդ, 300-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Սույն քաղաքացիական գործով փոփոխել վճռի հրապարակման օրը:
2. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 28.12.2022թ.՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:


Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ







Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`