Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0804/02/22 գործով դատական ծանուցագիր

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով











ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0804/02/22
«25 » նոյեմբերի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
 «Հունան և եղբայրներ» ՍՊ ընկերությանը
/ ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա փողոց, 10, 39/

ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 նոյեմբերի 2022թ. ք. Թալին

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ.Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով Վիգեն Երեմի Գրիգորյանի ընդդեմ «Հունան և եղբայրներ» ՍՊ ընկերության՝ առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստի օրը փոփոխելու հարցը

ՊԱՐԶԵՑ

Վիգեն Երեմի Գրիգորյանի ընդդեմ «Հունան և եղբայրներ» ՍՊ ընկերության՝ առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով 16.12.2022 թվականին նշանակվել է դատական նիստ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թիվ 55-Ա հրամանով 2022 թվականի դեկտեմբերի 16-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հերթական դատական նիստը նշանակված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և Դատարանը մասնակցելու է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովին, ուստի անհրաժեշտ է այն տեղափոխել մեկ այլ հերթի:
Ելնելով վերոգրյալից և և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, հոդվածներով, Դատարանը
ՈՐՈՇԵՑ
Թիվ ԱՐԱԴ2/0804/02/22 քաղաքացիական գործով 16.12.2022 թվականին նշանակված դատական նիստը տեղափոխել՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 12:40-ին: ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`