Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20407/02/21 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Հայցվոր/հակընդդեմ հայցով պատասխանող՝ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանին
/ Փաստացի բնակության հասցե՝ ք.Երևան, Մկոյան 10, 25բն./
Պատասխանող/հակընդդեմ հայցով հայցվոր՝
Մհեր Հայկի Տերտերյանին
/ք․Երևան, Ծարավ Աղբյուր 123/1/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/20407/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի ընդդեմ Մհեր Հայկի Տերտերյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխաների տեսակցության կարգը փոխելու և բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու պահանջների վերաբերյալ և ըստ հակընդդեմ հայցի Մհեր Հայկի Տերտերյանի ընդդեմ Նաիրա Ֆրիդրիխի Տերտերյանի, իրավասու մարմին՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի՝ երեխաների բնակության վայր սահմանելու պահանջի վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`