Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26885/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

25.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/

Հայցվոր՝ «Հայկ Ներսիսյան Մանվելի» Ա/Ձ-ին
/ ք.Երևան, Ֆրիկի փող., 3 տուն/
Երրորդ անձ՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ Լևոն Օհանյանին
/ք. Երևան, Մելիք Ադամյան 1, ՀՀ Ֆինանսների նախարարություն/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/26885/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայկ Ներսիսյան Մանվելի» Ա/Ձ-ի ընդդեմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի, երրորդ անձ՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ Լևոն Օհանյանի՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը ուղղված գրությամբ «Հայկ Ներսիսյան Մանվելի» Ա/Ձ-ի տվյալները ներկայացնելը՝ վերջինիս «Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակ»-ում ներառելու նպատակով ՀՀ գնումների հետ կապված բողոքը քննող անձի վարույթում ընթացակարգ նախաձեռնելու համար պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`