Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/7758/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. (0322) 2-33-93, lori@court.am

Քաղաքացիական գործ
ԼԴ/7758/02/22

Պատասխանող «Գրին Փրոփերթիս» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շիրակի խճուղի 66շ., 1 բն.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն. Սահակյանի) վարույթում է գտնվում թիվ ԼԴ/7758/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Արշալույս Արամայիսի Պետրոսյանի ընդդեմ «Գրին Փրոփերթիս» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հրապարակային ծանուցվում եք, որ հայցադիմումը վարույթ ընդունելու որոշումը և դատավարական փաստաթղթերը դեպոնացված է դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Դատավորի օգնական՝ Լ. Այվազյան

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` (0322) 2-33-93

Էլ. փոստ`