Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19745/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/19745/02/20
Հայցվոր՝ <<Փաստաբանական գրասենյակ Լեվ Գրուպ>> ՍՊԸ-ին
ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1
Պատասխանող՝ Ազատ Պետրոսի Վարդանյանին
ՀՀ, ք. Երևան, Տերյան փ., 56շ., բն. 58

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Փաստաբանական գրասենյակ Լև գրուպ>> ՍՊԸ-ն ընդդեմ Ազատ Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում ենք, որ սույն գործով Լևոն Բաղդասարյանի կողմից 22.11.2022 թվականին Դատարան է մուտքագրվել լրացուցիչ վճիռ կայացնելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կայացնում է լրացուցիչ վճիռ, եթե`
1) վճռի պատճառաբանական մասում որևէ պահանջի անդրադառնալով` վճռի եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
2) լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել գործին մասնակցող անձը.
3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը լրացուցիչ վճիռ կայացնելու մասին միջնորդությունը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 20 օրվա ընթացքում:
Վերոհիշյալը հաշվի առնելով, հայտնում ենք, որ սույն քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 07-ին, ժամը 17:30-ին ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`