Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/6348/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դատարանում դեպոնացված լինելու մասին ծանուցում

29.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ մաս

ԿԴ/6348/02/21

Պատասխանող՝ ԱՁ Վարդան Հրաչի Ելինյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Բջնի, 12 փողոց, 1 նրբանցք, 2 տուն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)

նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի հոկտեմբերի 13-ին
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՎՏԲ-Հայաստան բանկ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ա/Ձ Վարդան Հրաչի Ելինյանի, Աստղիկ Արմենի Զոհրաբյանի և Ա/Ձ Մանան Ղարիբի Թովմասյանի՝ համապարտությամբ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 03.06.2021 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 03.06.2021 թվականին կայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ/6348/02/21 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 11.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 25.04.2022 թվականին կայացվել է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
13.10.2022թ. Դատարանը դատական նիստի ընթացքում որոշեց առանձին ակտի ձևով կայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված են դեպքերը, երբ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով:
Վերը նշված իրավադրույթներից ելնելով, նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում Դատարանը դեռևս չի կայացրել, իսկ Պատասխանողները չեն առարկել հայցի դեմ և (կամ) վերջիններիս կողմից չի ներկայացվել հակընդդեմ հայց, միաժամանակ բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով թվարկված դեպքերը՝ Դատարանը գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 188-րդ, 199-200-րդ և 296-298-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Թիվ ԿԴ/6348/02/21 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
1.1. Գործի քննության արդյունքում կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակել 2023 թվականի փետրվարի 6-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Գործին մասնակցող անձանց պարզաբանել՝
- գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
- Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
- Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերը նշված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
- Վերը նշված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:



ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`