Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/48002/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Ռաֆայել Սարգսի Քարամյանին ուղղված դատական ծանուցագիր:

29.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35

29 նոյեմբերի 2022թ.

Հա. ԵԴ/48002/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Ռաֆայել Սարգսի Քարամյանին
/ ք. Երևան, Հ. Հովհաննիսյան փողոց, 40 տուն/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Լաուրա Վաղարշակի Հովսեփյանի և հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Նվարդ Սիմոնի Իսկաջյանի ընդդեմ Ռաֆայել Սարգսի Քարամյանի՝ Երևան քաղաքի, Վ. Չարբախ, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 40 բնակելի տան հասցեի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից հայցվոր Լաուրա Վաղարշակի Հովսեփյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի, Վ. Չարբախ, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 40 բնակելի տան 1-ին հարկի 1/2 բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին հա. ԵԴ/48002/02/22 քաղաքացիական գործով դատարանի 2022թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ 2023թ. հունվարի 12-ին, ժամը 10:30-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`