Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17406/02/19 քաղաքացիական գորով դատական նիստի ծանուցագիր

29.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Հայցվոր՝ Մարտին Մայիսի Մկրտչյանին
/Հասցե՝ ՀՀ, ք.Արմավիր, Աբովյան փ․, 2-րդ նրբ, 1ա տուն/
Պատասխանող՝ Քաջիկ Նահապետի Գևորգյանին
/Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տերյան փող., 83 շենք, բն.45/

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/17406/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Մարտին Մայիսի Մկրտչյանի ընդդեմ Քաջիկ Նահապետի Գևորգյանի, երրորդ անձ՝ ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` «Արջաղբյուր» ՍՊԸ-ի բաժնեմասի առուվաճառքի 26.05.2017 թվականի պայմանագիրն անվավեր ճնաչելու պահանջի վերաբերյալ:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`