Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14023/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Լուսինե Մելքոնի Շաքարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

29.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի Պարույր Վահագնի Ենոքյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Արտակ Պարույրի Ենոքյանի, Լուսինե Մելքոնի Շաքարյանի, <<Մելլաթ բանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Պարույր Վահագնի Ենոքյանի ընդդեմ Արտակ Պարույրի Ենոքյանի, Լուսինե Մելքոնի Շաքարյանի, <<Մելլաթ բանկ>> ՓԲԸ-ի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 20.12.2022 թվականին, ժամը 14:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`