Թիվ ԵԴ/40786/02/22 քաղաքացիական գործով Մարիամ Արթուրի Լաչինյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
30.11.2022
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/40786/02/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
30 նոյեմբերի 2022թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, վերանայելով քաղաքացիական գործն ըստ հայցի /այսուհետև՝ նաև հայցադիմում/ Վարդան Մելսիկի Գրիգորյանի ընդդեմ Մարիամ Արթուրի Լաչինյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. օգոստոսի 19-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին ուղարկված փոստային ծանուցումը վերադարձվել է դատարան:
Վերջինիս ծանուցումն իրականացվել է բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի և հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:
Պատշաճ ծանուցված համարվող պատասխանողը սահմանված ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացրել:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165, 166, 199-200 հոդվածներով, Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
2023 թ. հունվարի 17-ին, ժամը 11:45-ին, հրավիրել նախնական դատական նիստ` քաղաք Երևան, Հալաբյան 41ա հասցեում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.
Հեռ..` +37410511813 / 438/
Էլ. փոստ`