թիվ ԵԴ/4885/02/2 քաղաքացիական գործով 28.10.2022թ. որոշում, դատական ծանուցագիր
01.12.2022
Պատասխանող՝ «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության
ի դեմս տնօրեն՝ Էդուարդ Ժորայի Սուքիասյանին
ՀՀ, ք. Երևան, Վ. Անտառային փ., 123/3 շ.
Ուղարկվում է թիվ ԵԴ/4885/02/2 քաղաքացիական գործով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 28.10.2022թ. որոշումը՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Տեղեկացնում ենքեք այն մասին, որ թիվ ԵԴ/4885/02/22 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը կկայանա 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (լիազորագրով):
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Առդիր՝ որոշում «3» թերթ:
Դատավորի գործավար ՝ Հռիփսիմե Ավոյան
Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա
Հեռ..` 00374 010 57-69-55
Էլ. փոստ`