Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/38748/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/


Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
Ավետիս Գրիգորի Բիբիլյանին
/ՀՀ, ք. Երևան, Վարշավյան 19 տուն/
Անի Ռուբենի Բաղդասարյանին
/ՀՀ, Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղ., 55 շենք, 40 բն./

Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/38748/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի Արարատբանկ ԲԲ ընկերության ընդդեմ Ավետիս Գրիգորի Բիբիլյանի, Անի Ռուբենի Բաղդասարյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր համատեղ սեփականությամբ պատկանող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:

Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2023 թվականի փետրվարի 21-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`