Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/5285/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

01.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/5285/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«29» նոյեմբերի 2022 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խաչատրյանը, պարզեցված վարույթի կարգով քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի <<Լուսյա Գրիգորյան>> Ա/Ձ ընդդեմ Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործի քննության ընթացքում եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու հարցը,


Պ Ա Ր Զ Ե Ց

<<Լուսյա Գրիգորյան>> Ա/Ձ ընկերության ներկայացուցիչ Աննա Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանի և խնդրել՝ պատասխանող Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանից որպես հայցվորին
պատճառված վնասի հատուցում բռնագանձել 2.913.556 ՀՀ դրամ /երկու
միլիոն ինը հարյուր տասներեք հազար հինգ հարյուր հիթսուն վեց հազար ՀՀ
դրամ/:
Հայցադիմումը ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /այսուհետ նաև՝ Դատարան/ դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 04.02.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 10.02.2022 թվականին:
21.02.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
04.03.2022 թվականին <<Լուսյա Գրիգորյան>> Ա/Ձ ընկերության ներկայացուցիչ Աննա Վարդանյանը կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանի և խնդրել՝ պատասխանող Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանից որպես հայցվորին պատճառված վնասի հատուցում բռնագանձել 2.913.556 ՀՀ դրամ /երկու միլիոն ինը հարյուր տասներեք հազար հինգ հարյուր հիթսուն վեց հազար ՀՀ դրամ/:
Հայցադիմումը դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 04.03.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 09.03.2022 թվականին:
18.03.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին:
Հայցվորի ներկայացուցիչը 29.03.2022 թվականին կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան:
Հայցադիմումը դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 29.03.2022 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 31.03.2022 թվականին:
11.04.2022 թվականի Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
11.07.2022 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Գործին մասնակցող անձինք 20.09.2022 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին մասնակցել է միայն հայցվորի ներկայացուցիչ՝ Աննա Վարդանյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով, դատական նիստն անցկացրել է պատասխանող կողմի բացակայությամբ:
20.09.2022 թվականի դատական նիստին հայցվորի ներկայացուցիչ՝ Աննա Վարդանյանը միջնորդել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Դատարանը 20.09.2022 թվականի դատական նիստին, համարելով, որ առկա է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հիմքեր, որոշել է քաղաքացիական գործի քննությունն իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի կանոններով` պարզեցված վարույթի կարգով, իսկ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը` հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 29.11.2022 թվականին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, իսկ 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում, իսկ 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Այսինքն՝ օրենսդիրն սահմանել է դատարանի հայեցողական լիազորությունը` պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում եզրափակիչ դատական ակտի օրը փոփոխելու վերաբերյալ: Ընդ որում, պետաիշխանական լիազորություններով օժտված որևէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով` ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը և լուծումը:
Տվյալ պարագայում, Դատարանն արձանագրում է, որ Դատարանի «գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը կից գրությամբ ուղարկվել են Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանին, սակայն այն հետ չի վերադարձվել փոստային ծառայությունից, ինչի պարագայում իրականացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 97-րդ և 99-րդ հոդվածներով սահմանված դատավարական գործողությունները, սակայն դեռևս չի լրացել պատասխանողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով ամրագրված դատավարական իրավունքի իրացման ժամկետը, ուստի Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով արդեն իսկ սահմանված եզրափակիչ դատական ակտի օրը պետք է փոփոխել, հետևաբար դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հունվարի 19-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում («ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մաս):
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 199-րդ, 200-րդ, 299-րդ, 300-րդ և 361-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ հայցի <<Լուսյա Գրիգորյան>> Ա/Ձ ընդդեմ Տիգրան Ալֆրեդի Աստվածատրյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխել:
2. Թիվ ԵԴ/5285/02/22 քաղաքացիական գործով դատարանի` եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2023 թվականի հունվարի 19-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Գ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`