Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5310/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր՝ Վոլոդյա Խաչատուրի Մելքոնյանին
հասցեն՝ ք. Վանաձոր, Մոսկովյան փողոց, շենք 14, բն. 28

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վոլոդյա Խաչատուրի Մելքոնյանի ընդդեմ Արմեն Մարատի Ջաղացպանյանի` սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 13․12.2022 թվականին, ժամը 12։30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`