Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/11967/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

02.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Գևորգ Մարտունի Նազարյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք.Իջևան, Իջևանյան փ., տ.27)

Ըստ հայցի Աշխեն Մարտունի Նազարյանի և Մարինե Մարտունի Նազարյանի օրինական ներկայացուցիչ Աշխեն Մարտունի Նազարյանի ընդդեմ Գևորգ Մարտունի Նազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժինն առանձնացնելու, առանձնացման ակնհայտ անհնարինության դեպքում իրենց բաժնի արժեքը վճարելու, պատասխանողի անհամաձայնության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, թիվ ՏԴ/1967/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում (հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 1/1):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 2682-71-30

Էլ. փոստ`