Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԴ/12696/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայկ Ալեքսանի Սարգսյանին
ք. Երևան, Անդրանիկի փող., 10 շենք, բն. 17

Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/12696/02/19 քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը:

Առդիր` որոշումը՝ 1 թերթից:




ԵԴ/12696/02/19
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

31.10.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռուբեն Բունիաթյանի, քարտուղարությամբ Մերի Ավետիսյանի, մասնակցությամբ պատասխանող Ալեքսան Միշայի Սարգսյանի, նախնական դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հայկ Ալեքսանի Սարգսյանի, Ալեքսան Միշայի Սարգսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ը 30.04.2019թ. հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայկ Ալեքսանի Սարգսյանի, Ալեքսան Միշայի Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Դանիելյան) 13.05.2019թ. որոշմամբ ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Դանիելյանի լիազորությունները դադարեցվելու հիմքով թիվ ԵԴ/12696/02/19 քաղաքացիական գործը 22.09.2021թ մակագրվել և 25.09.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.09.2021թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SH898935 վկայագրի համաձայն՝ ապահովագրվել «Opel» մակնիշի 34 ZS 783 համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը:
13.10.2016 թվականին «Opel» մակնիշի 34 ZS 783 համարանիշի և «Opel» մակնիշի 34 UF 307 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում Opel» մակնիշի 34 UF 307 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցին պատճառվել է 271.000 ՀՀ դրամ վնաս, որից 263.000 ՀՀ դրամը՝ որպես ավտոմեքենայի վերանորոգման ծախս, 8.000 ՀՀ դրամը՝ որպես պատահարի վայրից մեքենան տեղափոխելու քարշակի ծառայության ծախս:
Հայկ Ալեքսանի Սարգսյանը և Ալեքսան Միշայի Սարգսյանը պատահարի մասին «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ին տեղեկացրել են 48 րոպե ուշ, ժամը 09:48-ին:
«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն հատուցել է և «Opel» մակնիշի 34 UF 307 համարանիշի ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասը՝ 271.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ԵԴ/12696/02/19 քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակել 2023 թվականի մարտի 01-ին` ժամը «14:30»-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ` թիվ 7):
2. Թիվ ԵԴ/12696/02/19 քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
3. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
3.1. Հայցվորը պետք է ապացուցի հետևյալ փաստերը.
ա) «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության և Հայկ Ալեքսանի Սարգսյանի միջև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պայմանագրից բխող իրավահարաբերությունների առկայության փաստը,
բ) Ճանապարհատրանսպորտային պատահարի՝ կողմերի միջև կնքված վկայագրի գործողության ժամկետում տեղի ունենալու փաստը,
գ) Վնասի առկայության փաստը, այդ թվում՝ վնասի, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության), վնաս պատճառած անձի մեղքի առկայության, ոչ օրինաչափ վարքագծի (գործողության) և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայության փաստերը,
դ) Հայցվոր «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության կողմից տուժողին ապահովագրական հատուցման չափով վնասը փաստացի փոխհատուցված լինելու փաստը,
ե) Ապահովադրի և (կամ) ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող անձի կողմից «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերությանն ապահովագրական պատահարի մասին սահմանված ժամկետից ուշ տեղեկացնելու փաստը,
զ) Հայցվոր «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության՝ օրենքով սահմանված սուբրոգացիայի (հետադարձ պահանջի) իրավունքի առկայության փաստը,
3.2. Պատասխանողները պետք է ապացուցեն ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ /առաջին հնարավորության դեպքում/ պատահարի մասին «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության հայտնելու փաստը:
4. Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 01.03.2023 թվականը:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 23 93 93

Էլ. փոստ`