Թիվ ԵԴ/34248/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Վալերի Պետրոսի Պետրոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
03.12.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով, ըստ հայցի <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վալերի Պետրոսի Պետրոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,
ՈՐՈՇԵՑ
1․ Քաղաքացիական գործը, ըստ հայցի <<Վեոլիա Ջուր>> ՓԲԸ-ի ընդդեմ Վալերի Պետրոսի Պետրոսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով և հրավիրել նախնական դատական նիստ` 20.12.2022 թվականին, ժամը 13:50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
2. Սույն գործով առկա է եզրափակիչ դատական ակտով լրացուցիչ պետական տուրք /9.309,65 ՀՀ դրամ/ գանձելու հնարավորություն:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`