Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԱԴ2/0594/02/22 գործով դատական ծանուցագիր

05.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով










ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ

0501,ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, էլեկտրոնային փոստի հասցեն՝
talin-dataran@mail.ru, www.court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0594/02/22
«05 » դեկտեմբերի 2022թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Ներսես Հակոբի Տերտերյանին
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Ժիրայր Ավետիսյան փողոց /

ՈՐՈՇՈՒՄ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 նոյեմբերի 2022թ. ք.Թալին
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝

նախագահությամբ՝ դատավոր Զարուհի Մկրտչյանի

քարտուղարությամբ՝ Վիկտորյա Ղազարյանի
մասնակցությամբ
հայցվոր՝ Անգին Կիրակոսյանի

դռնբաց դատական նիստում քննելով ըստ հայցի Անգին Սոսի Կիրակոսյանի ընդդեմ Ներսես Հակոբի Տերտերյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով արագացված դատաքննություն կիրառելու հարցը,

ՊԱՐԶԵՑ
22.06.2022 թվականին Հայցվորը (ներկայացուցիչը) հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավոր Զ.Մկրտչյանին տրամադրվել են 24.06.2022 թվականին:
Դատարանի 06.07.2022թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 09.09.2022թ. որոշմամբ հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատական նիստին ներկայացել է հայցվոր՝ Անգին Կիրակոսյանը:
Դատարանը, լսելով կողմին, գտնում է, որ սույն գործով չկա գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն, բացակայում է գործի շրջանակներում նախապատրաստական դատավարական գործողություն կատարելու անհրաժեշտություն և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ գլխի կանոններով, արձանագրային որոշել է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից 15 օրյա ժամկետում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
Տվյալ դեպքում, ուսումնասիրելով հայցադիմումը և հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել արագացված դատաքննություն, իսկ Պատասխանողը սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան կամ որևէ առարկություն, դիրքորոշում ներկայացված պահանջի վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով հնարավոր է կիրառել արագացված դատաքննություն և անցնել եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 17-րդ, 199-րդ, 200-րդ, 303-րդ, 304-րդ և 305-րդ հոդվածներով՝ Դատարանը

ՈՐՈՇԵՑ
1. Ըստ հայցի Անգին Սոսի Կիրակոսյանի ընդդեմ Ներսես Հակոբի Տերտերյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին, թիվ ԱՐԱԴ2/0594/02/22 քաղաքացիական գործով կիրառել արագացված դատաքննություն:
2. Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
3. Պատասխանողին պարզաբանել, որ հակընդդեմ հայց կարող է ներկայացվել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Թալին, Խանջյան 13

Հեռ..` 02492-2-21-61

Էլ. փոստ`