Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ԵԴ/22814/02/19 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

05.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Վկա Միքայել Պետրոսյանին
Հասցե ք Երևան Արցախի փ 10 շ 74 բն
Դուք հանդիսանում եք ըստ հայցի Հովհաննես Գևորգի Պետրոսյանի ընդդեմ Գոհար Պողոսի Սարգսյանի՝ Պատասխանողի գործողությունները (անգործությունը) որպես իրավունքի չարաշահում ճանաչելու, թիվ 90102805 քրեական գործով իրեն համասեփականության իրավունքով պատկանող բնակարանի վրա քննիչի կողմից դրված և դատարանի կողմից անփոփոխ թողնված կալանքը վերացնելու պահանջի մասին քաղաքացիական գործով որպես վկա, տեղեկացվում եք, որ դատական նիստը կկայանա 14.12.2022թվ.-ին ժամը 12։00-ին Խորենացու 162ա հասցեում/ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Էրեբունի նստավայր, նիստերի դահլիճ N 2/:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-69-րդ հոդվածների համաձայն
1. Առաջին ատյանի դատարանը ցուցմունք տալու համար վկա կանչում է գործին
մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև իր
նախաձեռնությամբ։
2. Վկա կանչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշվի այն փաստը, որի
վերաբերյալ վկան պետք է հարցաքննվի, վկայի անունը և հասցեն:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պահանջը չկատարելը վկա կանչելու վերաբերյալ
միջնորդությունը մերժելու հիմք է:
4. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան:
5. Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն
չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի
դատարանին՝ նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
6. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի
ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին՝ նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԵՎԳԵՆՅԱ ԲԱԼԱՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Խորենացի 162ա

Հեռ..` +374 10-57-74-44

Էլ. փոստ`