Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/33446/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/33446/02/21
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Արտակ Պողոսյան
/ք․Երևան, Նարեկացի թաղ․, Մ․Բաբաջանյան փող․, 14 շ․, /փոփոխված շենքի համար 41/ 4 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Պողոսյանի ընդդեմ Լենա Պողոսյանի, Կարինե Պողոսյանի, Արտակ Պողոսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բնեղենով բաժինը առանձնացնելու, անհանրինության դեպքում բաժնեմասերին համաչափ փախհատուցում տրամադրելու, իսկ հրաժարման դեպքում՝ ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, վաճառքի գումարն համասեփականատերերի միջև ըստ նրանց բաժնեմասերի բաշխելու պահանջերի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականին մարտի 28-ին, ժամը` 14:35-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Արաբկիր նստավայրում /հասցեն` ք. Երևան, Հր․Ներսիսյան 10, թիվ 6 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2022թ. որոշումը` կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 241962,115

Էլ. փոստ`