Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36794/02/22 քաղաքացիական գործով Մոհամմադ Մալեքահմադիի՝ վերաբերյալ դատական ծանուցագիր

07.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36794/02/22

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին

30 սեպտեմբերի 2022թ. ք. Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, /դատավոր Ա. Մկրտչյան/, ծանոթանալով Անուշ Սամվելի Ադամյանի հայցադիմումին /այսուհետև՝ նաև Հայցադիմում/ ընդդեմ Մոհամմադ Մալեքահմադիի՝ անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու և ի սեփականություն հանձնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

Հայցադիմումը ստացվել և դատավոր Գ. Մազմանյանին է մակագրվել 21.07.2022թ., իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 26.07.2022թ., և 28.07.2022թ. որոշմամբ վերադարձվել է հայցվորին:
Հայցադիմումը 02.08.2022թ. կրկին ներկայացվել է Դատարան, 08.08.2022թ. մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել 31.08.2022թ.:
Դատավոր Ա.Մկրտչյանի 01.09.2022թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի կողմից հայցադիմումը կրկին ներկայացվել է 19.09.2022թ., մակագրվել դատավոր Ա.Մկրտչյանին և դատավորի աշխատակազմին է հանձնվել 23.09.2022թ.:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, ուստի հայցադիմումը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Հայցադիմումն ընդունել վարույթ և ներկայացման օր համարել 21.07.2022թ.:
Որոշումն ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`