Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34666/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդված


Պատասխանող՝ Ճառագայթ ՓԲԸ
հասցեն՝ ք. Երևան, Հաղթանակի թղմ., 1ին փ., 46շենք

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ,Էր-ընդ Արեգե ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանող՝ ,Ճառագայթե ՓԲԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին՝
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. ապրիլի 13-ին, ժամը 11:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/34666/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի գործավար` Ժ.Ասատրյան


Գործ ԵԴ/34666/02/21


ՈՐՈՇՈՒՄ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին
05․09․2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր` Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ. Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ՝ Կարեն Աղաջանյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով քաղաքացիական գործն ըստ հայցի ,Էր-ընդ Արեգե ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանող՝ ,Ճառագայթե ՓԲԸ-ի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին՝

ՊԱՐԶԵՑ

Հայցվորը ընկերությունը 09.08.2021թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, (այսուհետ նաև՝ Դատարան):
Դատարանը 17.08.2021թ-ի որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է հայցվորին:
Հայցվորը վերացրել է հայցադիմումի թերությունները և 13.09.2021թ-ին հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան: Հայցադիմումը 13.09.2021թ-ին մակագրվել է դատավոր Էդ. Ամալյանին, դատավորի աշխատակազմին է հանձնվել 14.09.2021թ-ին:
Դատարանի 04․10․2021թ․-ի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ հայցվորի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։
Դատարանի 04․04․2022թ․-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝
1. Ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցն ընդունում է, իսկ ապացույց ձեռք բերելուն ուղղված միջնորդությունը բավարարում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է դատարանի սահմանած ժամկետում տվյալ ապացույցը կամ միջնորդությունը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
4. Եթե գործին մասնակցող մյուս անձինք հնարավորություն չեն ունեցել նախապես ծանոթանալու ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո ընդունված ապացույցին, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձանց տրամադրում է ողջամիտ ժամկետ` այդ ապացույցին ծանոթանալու, դրա վերաբերյալ դիրքորոշում, ներառյալ` այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը․

ՈՐՈՇԵՑ
Թիվ ԵԴ/34666/02/21 քաղաքացիական գործով սահմանել գործի լուծման համար էական նշանակություն հետևյալ փաստերը՝
-կողմերի միջև որոշակի Ապրանքի մատակարարման իրավահարաբերությունների առկայության փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը)
-ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողի կողմից իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար գնորդին հանձնելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-սահմանված Ապրանքը համապատասխան քանակով և կարգով՝ պատշաճ և փաստացի մատակարարված լինելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
- մատակարարված ապրանքների համար գնորդի կողմից համապատասխան վճարում չկատարելու փաստը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
-միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է ,դե կետում նշված փաստի դեմ, վերջինս է կրում ապրանքի դիմաց համապատասխան վճարում կատարելու ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները,
-գնորդի կողմից պարտավորության խախտում թույլ տալու և ըստ այդմ՝ պարտավորության չափը 14608017, 78 ՀՀ դրամ կազմելու փաստերը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը),
- գնորդի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե վերջինս չապացուցեն իր մեղքի բացակայությունը, ընդ որում, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը (այս փաստի ապացուցման բեռը կրում է Պատասխանող կողմը)
-ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու փաստը, և եթե՝ վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար (այս փաստերի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը):
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև 08.12․2022 թվականը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

Դատավոր` Էդ. Ամալյան

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`