Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/10945/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ


ԿԴ/10945/02/22


Ալեքսանդր Ռաուշին,
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի փողոց, շենք 4/1, բն. 2,

Դատավոր Ա. Մուշեղյանի հանձնարարությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով տեղեկացվում եք, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մուշեղյանի վարույթում է քննվում թիվ ԿԴ/10945/02/22 քաղաքացիական գործն ըստ դիմումի Դիանա Իվանի Գուտյարի և Դավիդ Իվանի Գուտյարի՝ ժառանգությունն ընդունելու փաստի հաստատման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տվյալ դեպքում, Դատարանը նկատի ունենալով, որ կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն կարող է ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա, Դուք տեղեկացվում եք վերը նշված քաղաքացիական գործի քննության վերաբերյալ, միևնույն ժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ Դուք իրավունք ունեք վերոնշյալ գործով միջնորդություն ներկայացնել Դատարան՝ Ձեզ որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու մասին:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 11:00, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդ քաղաքի նստավայրում հասցե՝ ք. Եղվարդ, Չարենցի 29։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝
Ն. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`