Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/2885/02/21 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

14.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող՝ Ալվարդ Գորիկի Եղիկյանին
(հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ.Խաշթառակ, 20 փ., 1 փկղ., հող.10)


Տեղեկացվում է, որ թիվ ՏԴ/2885/02/21 քաղաքացիական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 12-ին, ժամը 12:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում (հասցե՝ ք. Իջևան, Նալբանդյան 1/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
4. Առանց հարգելի պատճառների երկու հաջորդական դատական նիստերին թարգմանչի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար՝ բացառությամբ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) հայցադիմումը կամ դիմումը ներկայացրել է դատավարական գործունակությամբ չօժտված անձը, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ դատավարական գործունակությամբ չօժտված անձի օրինական ներկայացուցիչը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.
2) նույն կամ այլ դատարանի կամ արբիտրաժի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործ.
3) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությանը, և այդպիսի համաձայնության հիման վրա արբիտրաժ դիմելու հնարավորությունը չի վերացել, բացառությամբ այն դեպքի, երբ արբիտրաժային համաձայնության առկայությունն օրենքով սահմանված դեպքերում չի սահմանափակում կողմի` դատարան դիմելու իրավունքը.
4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում տվյալ վեճը հաշտարարի միջոցով լուծելու վերաբերյալ համաձայնությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ այդ համաձայնությունն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.
5) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարում մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման օրենքով կամ պայմանագրով նախատեսված արտադատական կարգը հայցվորի կողմից պահպանված չլինելու հանգամանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գտնում է, որ վեճի կարգավորման արտադատական կարգ սահմանող պայմանագիրն առ ոչինչ է, ուժը կորցրել է կամ ակնհայտորեն չի կարող կատարվել.
6) ամուսինն առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության հայցադիմում է ներկայացրել կնոջ հղիության ժամանակ.
7) հայցադիմումը կամ դիմումն ստորագրել է այն ստորագրելու իրավունք չունեցող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցադիմումը կամ դիմումն ստորագրելու իրավունք ունեցող անձը պնդում է հայցադիմումը կամ դիմումը.
8) հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին.
9) առկա է սույն օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը.
10) առկա է սույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքը.
11) ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 2682-71-30

Էլ. փոստ`