Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0004/02/21 քաղաքացիական գործով պատասխանող ԱՆՆԱ ՍԱՐԳՍԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ուղղված դատական

14.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԱՆՆԱ ՍԱՐԳՍԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, գ. Կաթնաջուր, 1 փողոց, 80 տուն/


Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Մկոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Սուսան Հայկազի Նիկողոսյանի հայցի ընդդեմ Ռոզա Միշայի Նիկողոսյանի, Արթուր Սարգսի Նիկողոսյանի և Աննա Սարգսի Նիկողոսյանի` անշարժ գույքի չափագրման աշխատանքներին չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ դատական նիստը վերանշանակվել է 2023 թվականի մարտի 01-ին, ժամը 14:30-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանողներ անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցիչների մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`