Թիվ ՏԴ/3648/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
15.12.2022
Պատասխանող՝ Զորիկ Վարուժանի Հանիսյանին
(Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, Նոյեմբերյան, Այրում, Թումանյան փ., շենք 5, բն. 22)
Տեղեկացվում է, որ ըստ հայցի Ռոբերտ Վարուժանի Հակոբյանի ընդդեմ Զորիկ Վարուժանի Հանիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՏԴ/3648/02/22 քաղաքացիական գործով 13.12.2022 թվականին դատարան է մուտքագրվել հայցվորի ներկայացուցչի միջնորդությունները՝ «11.11.2022թ. որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ կիրառված արգելանքները փոփոխելու, ապացույց պահանջելու մասին» և «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին»:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածով և 134-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, հայցի ապահովման միջոցի ձևափոխման միջնորդությունը քննելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին հրավիրել դատական նիստ՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Հրավիրված դատական նիստում քննության առարկա դարձնել նաև ապացույց պահանջելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին միջնորդությունները:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 2682-71-30
Էլ. փոստ`