Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2351/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

հայցվոր՝ Վաչիկ Լեոնիդի Հարությունյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Տերյան 4-40



ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Էրիկ Լեոնիդի Հարությունյանի և Վաչիկ Լեոնիդի Հարությունյանի ընդդեմ Լեոնիդ Վաչիկի Հարությունյանի և Տարոն Վաչիկի Հարությունյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից մասնաբաժինը որոշելու և բնեղենով առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ նշված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է դատաքննություն 17․01․2023 թվականին, ժամը 11:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը։ Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ՝
ա) Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի թիվ 4 շենքի թիվ 40 հասցեում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է սույն քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Լեոնիդ Հարությունյանին և Տարոն Հարությունյանին,
բ) պատասխանող Լեոնիդ Հարությունյանը հայցվորների նկատմամբ ունի ալիմենտային պարտավորություն, և Լեոնիդ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքն անբավարար է հայցվորների նկատմամբ ունեցած պարտավորությունները մարելու համար,
գ) վերոնշյալ անշարժ գույքից հնարավոր է առանձնացնել Լեոնիդ Հարությունյանի բաժնեմասը, իսկ բաժնեմասն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում գույքի մնացած սեփականատերերը հրաժարվում են ձեռք բերել Լեոնիդ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը։
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը՝ նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա։
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`