Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/50626/02/21 քաղաքացիական գործով Անի Վարդանի Տոնոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

21.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Անի Վարդանի Տոնոյանին
/ՀՀ, ք․Երևան, Յ.Ռայնիսի փող., 90 շ., 10 բն./


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/50626/02/21 քաղաքացիական գործը ըստ հայցի` Հասմիկ Սուրենի Տոնոյանի, Տաթև Վարդանի Տոնոյանի ընդդեմ Վահե Արմատունու Տոնոյանի, Զարուհի Արմատունու Տոնոյանի, Վարդան Արմատունու Տոնոյանի, Անի Վարդանի Տոնոյանի` բաժնեմասի առանձնացման և ըստ հակըննդեմ հայցի՝ Վահե Արմատունու Տոնոյանի ըննդեմ Հասմիկ Սուրենի Տոնոյանի, Տաթև Վարդանի Տոնոյանի, Զարուհի Արմատունու Տոնոյանի, Վարդան Արմատունու Տոնոյանի, Անի Վարդանի Տոնոյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 14.04.2022թ. թիվ ԲԴԽ-39-Ն-11 որոշմամբ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Սահակյանի նստավայրը փոփոխվել է, և դատավոր Ս. Սահակյանը 10.05.2022թ.-ից սկսած շարունակում է պաշտոնավարել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում:
Ելնելով վերոգրյալից Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/50626/02/21 քաղաքացիական գործով 16.01.2023թ.–ին, ժամը 15:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին:

Առդիր` որոշումը` 02 թերթ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`