Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/3291/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

22.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

Քաղաքացիական գործով պատասխանող
՚Վետօ՚ հասարակական քաղաքական շարժում
/ք․ Երևան, Ղ. Փարպեցու փ., 22շ., բն. 3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/3296/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ՙԻրավունք Եվրոպա միավորում՚ հասարակական կազմակերպության, Լուսինե Տարիելի Հակոբյանի, Տիգրան Էդուարդի Եգորյանի, Ժաննա Բախտիբեկի Ալեքսանյանի, ՙՍկիզբ Մեդիա Կենտրոն՚ ՍՊ ընկերության, Արման Շամիրի Բաբաջանյանի ընդդեմ պատասխանողներ ՙՎետօ՚ հասարակական քաղաքական շարժման, Նարեկ Բորիսի Մալյանի, ՙԱրմնյուզ հեռուստաընկերություն՚ ՓԲ ընկերության, ՙՄեդիա Պլյուս՚ ՍՊ ընկերության՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԴ/3296/02/21 քաղաքացիական գործով 23.01.2023թ.–ին, ժամը 11:00-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`