Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/34127/02/22 քաղաքացիական գործով պատասխանող Էդգար Արմենի Մաթևոսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

22.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գուրգեն Վրեժի Մկրտչյանի (այսուհետ՝ նաև Հայցվոր) ընդդեմ Էդգար Արմենի Մաթևոսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Գուրգեն Վրեժի Մկրտչյանի ընդդեմ Էդգար Արմենի Մաթևոսյանի` վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 27.01.2023 թվականին, ժամը` 15:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`