Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/1564/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

23.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետ

ԼԴ2/1564/02/22 Ե /22
23 դեկտեմբերի 2022 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Սվետլանա Սեյրանի Կոնյանին

վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝
Ռադիկ Սուրենի Զավարյանին
/ՀՀ ԼՄ ք. Ալավերդի, Սանահին Սարահարթ 1, 26, 31/
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.11.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Սվետլանա Սեյրանի Կոնյանի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Ռադիկ Սուրենի Զավարյանի՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին :
Սվետլանա Սեյրանի Կոնյանին, Ռադիկ Սուրենի Զավարյանին հասցեագրված փոստային ծրարները վերադարձվել են դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 16.11.2022 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`