թիվ ՏԴ/3623/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
27.12.2022
Պատասխանող՝ Սվետլանա Ալբերտի Դանոյանին
/հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Հակոբջանյան փ., 3նրբ., տ. 1/
Ձեզ է ուղարկվում թիվ ՏԴ/3623/02/22 քաղաքացիական գործով ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.12.2022 թվականի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը։
Միաժամանակ տեղեկացվում եք, որ սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 26-ին, ժամը 11:15-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք.Դիլիջան, Շահումյան 15, թիվ 2 դատական նիստերի դահլիճ ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Մ.ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15
Հեռ..` +374 268 27270
Էլ. փոստ`