Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/1980/02/10 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԿԴ/1980/02/10
Պատասխանող՝ «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ին
ՀՀ,Արմավիրի մարզ, գ.Փարաքար
Հայցվոր՝ «Գյուղական տարածքների զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկին
ՀՀ, ք .Երևան, Տիգրան Մեծի 4, 6-դ հարկ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Գյուղական տարածքների զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Էջմիածին ջրշին» ՍՊԸ-ի, «Գյուղական տարածքնեի տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի և Աշոտ Հայրապետյանի՝ բանկային երաշխիքները բանկի մասով անվավեր ճանաչելու և դրանք այլ անձի անունից և ի շահ նրա կնքված համարելու պահանջների մասին :
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 03-ին, ժամը 12:30-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`