Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/50418/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման օրվա մասին

29.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող Արա Կոլյայի Առաքելյանին
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակի փ., 14/10


Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/50418/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Արա Կոլյայի Առաքելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Գործի նյութերում գտնող տվյալների համաձայն պատասխանող Արա Կոլյայի Առաքելյանի հաշվառման հասցեն է՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Պ. Սևակի փ., 14/10:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը Դատարանը Ձեզ ծանուցում է, որ 11.10.2022թ. կայացվել է որոշում քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2023թ. հունվարի 30-ին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 10)՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +37410 20-90-92

Էլ. փոստ`