Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԴ/0337/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիրը

30.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0337/02/19
«24» Հոկտեմբերի 2022 թվական

Երրորդ անձ՝ Գոռ Արսենի Ասպոյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Մայիսյան 2 փ., 4 շ., բն. 1/

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/0337/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի <<<<Ֆինքա>> ունիվերսալ վարկային կազմակերպություն>> փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էլմիրա Խորենի Վարդանյանի, երրորդ անձինք Երջանիկ Ասատուրի Գրիգորյան, Արսեն Վասիլիի Ասպոյան, Գոռ Արսենի Ասպոյան, Հասմիկ Սաշայի Ասպոյան, Անահիտ Հրաչիկի Ասպոյան և Հայկ Ասպոյան` բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը բաժանելու և դրանից բաժին բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ ակնհայտ աննպատակահարմարության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը հետաձգվել և այն նշանակվել է 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 15։15-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է դատական նիստին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` անձը հաստատող փաստաթղթով և պատշաճ լիազորագրով:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`