Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/32204/02/22 քաղաքացիական գործով Գարեգին Արթուրի Քոչարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

03.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



ԴԴ 9.1

Գարեգին Արթուրի Քոչարյանին
/ք.Երևան, Չարենցի փող., 53 շ., 1 բն.

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/32204/02/22 քաղաքացիական գործը ըստ հայցի` Հովիկ Հակոբի Հակոբյանի, Աննա Հակոբի Հակոբյանի ընդդեմ Ֆիալկա Ավետիսի Քալանթարյանի, Ասյա Ավետիսի Քալանթարյանի, Անահիտ Կառլենի Բարսեղյանի, Աննա Արտաշեսի Ավետիսյանի, Դավիթ Խաչատրյանի, Գոհար Նորիկի Քոչարյանի, Գարեգին Արթուրի Քոչարյանի, Միլենա Արթուրի Քոչարյանի, երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի` բաժնեմասի առանձնացման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` «Աջափնյակ-2», հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա, դատական նիստերի դահլիճ 8/ թիվ ԵԴ/32204/02/22 քաղաքացիական գործով 25.01.2023թ.–ին, ժամը 11:20-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է որոշումը` նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ:

Առդիր` որոշումը` 01 թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ՍԱՖԱՐՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13 (436)

Էլ. փոստ`