Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՏԴ/1227/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

05.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Յուրիկ Նարիմանի Հարությունյանին
(Հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն, 3 փող., 21 շ., բն. 2)


Ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Յուրիկ Նարիմանի Հարությունյանի, երրորդ անձինք՝ Գվարզին ՍՊ ընկերության, Մեխակ Հարությունյանի և Էդիկ Հարությունյանի՝ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու, ընկերության մյուս մասնակիցների, ինչպես նաև ընկերության կողմից բաժնեմասը գնելու իրավունքից չօգտվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումը պարտապանի բաժնեմասին համապատասխան գույքի վրա տարածելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ հայցի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ՝ Հասմիկ Ժորայի Էվինյանի ընդդեմ Յուրիկ Նարիմանի Հարությունյանի, երրորդ անձինք՝ Գվարզին ՍՊ ընկերության, Մեխակ Հարությունյանի և Էդիկ Հարությունյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքից բաժնեմասը առանձնացնելու, Գվարզին ՍՊ ընկերությունում Յուրիկ Նարիմանի Հարությունյանի 34 տոկոս բաժնեմասից, որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, Հասմիկ Ժորայի Էվինյանի 17 տոկոս բաժնային սեփականությունը սահմանելու պահանջների մասին թիվ ՏԴ/1227/02/20 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և նախնական դատական նիստ հրավիրել 2023 թվականի փետրվարի 07-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրի շենքում /հասցե` ք. Իջևան, Նալբանդյան 1/1/, թիվ 1 դատական նիստերի դահլիճում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` +374 2682-71-30

Էլ. փոստ`