Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0522/02/13 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

սկզբնական հայցով պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Կամո Գուրգենի Աֆիցերյանին
հասցեն` ք. Վանաձոր, Կնունյանց փող․, 2/20

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Լիլիթ Վահագնի Բոթոյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Կամո Գուրգենի Աֆիցերյանի և Վահրամ Աշոտի Բարսեղյանի՝ գումարի բռնագանձման պահանջի և դատական ծախսերի հարցի լուծման մասով, և ըստ հակընդդեմ հայցի Լիլիթ Վահագնի Բոթոյանի ընդդեմ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի և Լիլիթ Բաթոյանի միջև 2012 թվականի նոյեմբերի 21-ին կնքված թիվ GA12/41762 վարկային պայմանագրի հիման վրա Լիլիթ Բաթոյանի համար առաջացած պարտավորությունը դադարած ճանաչելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 07․02․2023 թվականին, ժամը 09:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`