Թիվ ԼԴ/4086/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
05.01.2023
պատասխանող՝ Տիգրան Վազգենի Պետրոսյանին
Հասցեն՝ ք.Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ-4, շ. 4, բն. 4
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արեն Սամվելի Վերանյանի, Գոհար Աշոտի Զալինյանի և Տիգրան Վազգենի Պետրոսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 07․02․2023 թվականին, ժամը 14:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Ա․ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`