Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր՝ ԵԴ թիվ 17869/02/18 քաղաքացիական գործով

09.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր՝ ԵԴ թիվ 17869/02/18 քաղաքացիական գործով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Պատասխանող՝ Ազնիվ Սերգեյի Հակոբյանին
/ք. Երևան, Միրաքյան փող., տուն 78/1/

Դուք տեղեկացվում եք, որ ըստ հայցի Արմենուհի Այվազի Ավետիքյանի ընդդեմ պատասխանողներ Սևակ Մհերի Ֆարմանյանի, Անահիտ Արմենի Վարոսյանի, Ազնիվ Սերգեյի Հակոբյանի, երրորդ անձինք ՀՀ Կադաստրի կոմիտեի, Նոտար Նունե Սարգսյանի, Ռողայեհ Շիրին Շիրինփուրի` առոչինչ՝ կեղծ, գործարքի անվավերության հետևանքները կիրառելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ ԵԴ/17869/02/18 քաղաքացիական գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը 10:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է առաջարկել, որ գործին մասնակցող այլ անձը ցուցմունք տա գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` վկայի ցուցմունքի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով:
Դատարանն անհրաժեշտ է համարում Ձեր ներկայությունը սույն քաղաքացիական գործի քննությանը, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-ին մասի կանոններով հանձնարարում է Ձեզ` 25.01.2023թ., ժամը 10:30-ին ներկայանալ դատարան` գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ ցուցմունք տալու կապակցությամբ:
Դուք նախազգուշացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե որպես վկա հանդես եկող գործին մասնակցող անձը հրաժարվում /խուսափում/ է ցուցմունք տալուց կամ գործին մասնակցող անձի հարցին պատասխանելուց, ապա առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող այլ անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել գործին մասնակցող անձի հրաժարվելը կամ խուսափելը ցուցմունք տալուց կամ պատասխանելուց, իսկ գործի լուծման համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա այն փաստերը, որոնց վերաբերյալ գործին մասնակցող անձը հրաժարվում /խուսափում/ է ցուցմունք կամ պատասխան տալուց, համարել ապացուցված:



Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արաբկիրի նստավայր /հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, էլ. հասցե՝ arabkir-dataran@mail.ru, հեռ.՝ 010-24-48-47/

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` 010-24-48-47

Էլ. փոստ`