Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԵԴ/30053/02/22 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30053/02/22

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին

«21» հունիսի 2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Զ.Նախշքարյանի, քննարկելով «Յունիբանկ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

09.06.2022 թվականին «Յունիբանկ» ԲԲ ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Վասիլ Իվանի Տաիրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը՝ կից փաստաթղթերով դատավորի աշխատակազմին է հանձնվել 13.06.2022 թվականին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը գտնում է, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության պայմաններում սույն գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
«Յունիբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց. արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128 հոդվածի 1-ին մասի` առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 4-րդ մասի` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:
Տվյալ պարագայում դատարանը փաստում է, որ հայցվորի կողմից չի ներկայացվել ապացույց առ այն, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, որի հիմքով և միջնորդությունը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 128-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածների պահանջներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

«Յունիբանկ» ԲԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Վասիլ Իվանի Տաիրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:
Սույն քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
Սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքում։
Հայցվորի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին` մերժել:
Որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու, եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման, իսկ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով՚ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով սույն որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:


ԴԱՏԱՎՈՐ` Զ.ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`