Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ/2827/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6 մաս

11․01․2023 թ․
ՍԴ/2827/02/21 քաղաքացիական գործ

Հրապարակային ծանուցում


Պատասխանող՝ Նունե Ալբերտի Աղաջանյանին
ՀՀ, ք․ Երևան, Շենգավիթ, Շարուրի 31/38
Թիվ ՍԴ/2827/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Սևադա Ռոբերտի Աղաջանյանի ընդդեմ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի, Էլվիդա Խիկարի Աղաջանյանի, Լիլիթ Ռոբերտի Աղաջանյանի, Շուշանիկ Ռոբերտի Աղաջանյանի, Աշխեն Ալբերտի Աղաջանյանի, Նունե Ալբերտի Աղաջանյանի, Սոս Պողոսի Պողոսյանի և Արմեն Պողոսի Պողոսյանի՝ գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Դատական նիստը նշանակվել է 31.01.2023 թվականին, ժամը` 11:10-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ք. Կապան, Մ․Ստեփանյան 3/2):
Դուք հրավիրվում եք դատական նիստին որպես պատասխանող։
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ և 304-րդ հոդվածների համաձայն դատարանը կարող է սույն գործը քննել արագացված դատաքննությամբ՝ առանց դատական նիստ հրավիրելու։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www. datalex.am դատական տեղեկատվական կայքից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հասցե` Սյունիքի մարզ, ք․ Կապան, Մելիք Ստեփանյան 3/2

Հեռ..` +374(0285)2-73-02

Էլ. փոստ`