Թիվ ԳԴ/6539/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
13.01.2023
Պատասխանողներ - Սարգիս Գագիկի Թարխանյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Նորակերտ, 1-ին փ., տուն 36/
Արտյոմ Ավետիսի Խաչատրյանին
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Երևանյան փ., 2-րդ նրբ., տուն 12/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Հայբիզնեսբանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Սարգիս Գագիկի Թարխանյանի և Արտյոմ Ավետիսի Խաչատրյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1):
Վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական ակտը հրապարակվելու է 2023 թվականի մարտի 01-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`