Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/5620/02/21

16.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/5620/02/21
«26» Հոկտեմբերի 2022 թվական

Երրորդ անձ՝ Հերիքնազ Հարութիկի Պետրոսյանին
(հասցե՝ Արմավիրի մարզ գ.Եղեգնուտ)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/5620/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկ Գերասիմի Ադամյանի ընդդեմ Գևորգ Մամիկոնի Պետրոսյանի, երրորդ անձինք Մամիկոն Սուրիկի Պետրոսյան, Հերիքնազ Հարութիկի Պետրոսյան, Հասմիկ Մամիկոնի Պետրոսյան և Հերիքնազ Հարութիկի Սարգսյան՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքերը բաժանելու և դրանցից բաժիններ բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ամբողջ անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջի մասին:
Տեղեկացվում է, որ նախնական դատական նիստը հետաձգվել և այն նշանակվել է 2023 թվականի փետրվարի 06-ին ժամը 14։00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ` անձը հաստատող փաստաթղթով:

Առդիր որոշումը` « 4» թերթ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +374 231 5-27-54

Էլ. փոստ`