Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՐԴ/3190/02/20

16.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

1107, ք. Էջմիածին Կամո 15, Հեռ. /0231/ 5-27-54
Էլ. փոստ: armavir-dataran@mail.ru

Ե------------
<<_05__>> ___12_____ 2022 թ.
Պատասխանող՝ Արման Ասատուրի Ալոյանին
/հասցե՝ Արմավիրի մարզ գ.Դալարիկ Շահումյան փ., 10 շ., բն. 8/
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանի վարույթում է գտնվում թիվ ԱՐԴ/3190/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվարդ Ասատուրի Ալոյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Թելմանի Մանուկյանի ընդդեմ Արման Ասատուրի Ալոյանի և Էննա Սարգիսի Սարգսյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքում պարտապանի բաժինը որոշելու և այն բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համատեղ սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Տեղեկացվում է, որ դատական նիստը հետաձգվել է և այն նշանակվել է 2023 թվականի մարտի 13-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էջմիածին քաղաքի նստավայրում /հասցե՝ ք.Էջմիածին, Կամո 15, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` ք. Էջմիածին Կամո 15

Հեռ..` +37423152754

Էլ. փոստ`